Լրահոս

05.11.2016 20:39


Վերին Դվին գյուղում տուն է այրվել

Վերին Դվին գյուղում տուն է այրվել

Նոյեմբերի 5-ին, ժամը 13.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Դվին գյուղի Ժուկովի փողոցի տներից մեկի հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.37-ին, մարվել` 13.43-ին:

Այրվել է հյուրասենյակի հատակը (6 քմ) և գույքը՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը