Լրահոս

06.11.2016 00:58


Արցախի պողոտայի շենքի մոտ բախվել է 2 ավտոմեքենա․ կան տուժածներ

Արցախի պողոտայի շենքի մոտ բախվել է 2 ավտոմեքենա․ կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 19.42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, առկա է գազի և վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 SQ 583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ս.) և Mercedes S 500 մակնիշի 18 LM 800 (վարորդ՝ 1995 թ. ծնված Ռ. Կ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ․ Կ.-ը, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ս. Ս.-ը, 1992 թ. ծնված Է. Ա.-ը, 1993 թ. ծնված Կ. Ա.-ը տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ մյուս տուժածներ՝ 1998 թ. ծնված Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, 2004 թ. ծնված Մ. Ս.-ը Էրեբունի ԲԿ-ից տեղափոխվել է Սրբ. Աստվածամայր ԲԿ։

Փրկարարները Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Գ. Ս.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը