Լրահոս

06.11.2016 01:15


Առեղծվածային դեպք Երևանում․ Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել են տղամարդու դիեր

Առեղծվածային դեպք Երևանում․ Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել են տղամարդու դիեր

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի թիվ 21 փողոցի 10-րդ տանը 2 տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չկան։ Կան կասկածներ, որ նրանք ծխախեղդ են եղել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները ընկերներ են եղել և հակում են ունցել խմիչքի նկատմամբ։

Մահացածներից մեկը մահճակալին է եղել, իսկ մյուսը՝ հատակին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 57-ամյա Ստեփան Անտոնյանը և 64-ամյա Ռուբեն Մանուկյանը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը