Լրահոս

06.11.2016 11:12


Առինջ գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Առինջ գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Նոյեմբերի 6-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասից Առինջ գյուղ տանող ճանապարհին՝ ձորի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Երևանի Ավան-Առինջ թաղամասի Դուշամբեի 77 փողոցի վերջնամասում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Teana մակնիշի 05 ՍՕ 254 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ա.):

Այս խորագրի վերջին նյութերը