Լրահոս

07.11.2016 08:06


Երևան-Սևան ճանապարհին մեքենան արգելափակվել է ավազոտ հողում

Երևան-Սևան ճանապարհին մեքենան արգելափակվել է ավազոտ հողում

Նոյեմբերի 7-ին, ժամը 02.30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնի գյուղի մոտակայքում, Ֆորդ մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և արգելափակվել ավազոտ հողում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում:

Փրկարարները Ֆորդ տրանզիտ մակնիշի 34 FF 317 պ/հ ավտոմեքենան (վարորդ Հ. Գ.) դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը