Լրահոս

07.11.2016 11:20


Աղձք գյուղի դպրոցում հայտարարվել է անժամկետ դասադուլ

Աղձք գյուղի դպրոցում հայտարարվել է անժամկետ դասադուլ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Աղձք գյուղի բնաչության 99 տոկոսը այս պահին հավաքվել է միջնակարգ դպրոցի բակում և հայտարարում են անժամկետ դասադուլ՝ բարձրաձայնելով, որ Արագածոտնի մարզպետը կամայական որոշում է կայացրել՝ Փարպի գյուղի բնակչին նշանակելով դպրոցի տնօրենի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Գյուղացիները՝ աշակերտներով, ծնողներով բողոքի երթ են արել դպրոցից դեպի գյուղապետարան և միայն գյուղապետ Արթուր Ավետիսյանի հորդորով հրաժարվել են ծայրահեղ միջոցներից, այն է՝ փակել Երևան-Աշտարակ ճանապարհը։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը