Լրահոս

07.11.2016 12:00


Փոքր Վեդի գյուղի մոտ բախվել են «KамАЗ»–ն ու «Ford transit»–ը

Փոքր Վեդի գյուղի մոտ բախվել են «KамАЗ»–ն ու «Ford transit»–ը

Նոյեմբերի 7-ին, ժամը 09.52-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «KамАЗ» մակնիշի 35 AQ 564 պ/հ (վարորդ՝ 1957 թ. ծնված Յ. Շ.) և «Ford transit» 11 4O V61 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենաները:

Փրկարարերը «Ford transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր՝ 1993 թ. ծնված Ռ. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը