Լրահոս

02.11.2010 10:30


Արցախի նախագահն ընդունել է Մոնրեալի քաղաքապետարանի խորհրդի անդամին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին և Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Բակո Սահակյանը կարևոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ' ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաև լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը