Լրահոս

07.11.2016 13:42


Շահումյան գյուղում տուն է այրվել. 3 մարդ ծխահարվել է

Շահումյան գյուղում տուն է այրվել. 3 մարդ ծխահարվել է

Նոյեմբերի 7-ին, ժամը 07.10-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան գյուղի 6-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.01-ին, մարվել` 08.25-ին:

Շահումյան գյուղի Չարենցի փողոցի թիվ 5 տան առաստաղից ջերմահարվել է 8 քմ:

Հրդեհի հետևանքով բնակիչներ 1962 թ. ծնված Ս. Դ.-ը, 1971 թ. ծնված Լ. Դ.-ը և 1942 թ. ծնված Թ. Մ.-ը ծխահարվել են:

Տուժածները տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ս. Դ.-ը և Լ. Դ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Թ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը