Լրահոս

07.11.2016 15:52


«ГАЗель»–ն արգելափակվել է ցեխակույտում

«ГАЗель»–ն արգելափակվել է ցեխակույտում

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14.31-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հրազդան» ՋԷԿ-ի մոտակայքում «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ջրառատ թաղամասի ուսումնարանի մոտակայքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗель» մակնիշի 10 OO 756 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը