Լրահոս

02.11.2010 11:15


Հրապարակվել է գլոբալ մրցունակության վարկանիշային ցուցակը

Հրապարակվել է գլոբալ մրցունակության վարկանիշային ցուցակը

Հմաշխարհային տնտեսական ֆորումը(ՀՏՖ) հրապարակել է «Գլոբալ մրցունակություն 2010-2011» զեկույցը։ Հետազոտությունների հիմքում, որն ամեն տարի առաջատար միջազգային ինստիտուտների հետ համատեղ իրականացնում են ՀՏՖ մասնագետները, ընկած է 139 երկրների վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը։ Մրցունակության վարկանիշով , դիտարկված երկրների մեջ, Հայաստանը 98-րդ տեղում է, Ղազախստանը՝ 72-րդ, Ուկրաինան՝ 89-րդ, Մոլդովան՝ 94-րդ, Տաջիկիստանը՝ 116-րդ, Ղրղզստանը՝ 90-րդ։ ԱՊՀ երկրների ցանկում, ըստ զեկույցի, Ադրբեջանը մրցունակության վարկանիշով առաջ է անցել 63-րդ տեղում գտնվող Ռուսաստանից։ Նախկին Խորհրդային հանրապետություններից Էստոնիան զբաղեցրել է 33-րդ տեղը, Լիտվան՝ 47-րդ, Վրաստանը՝ 90-րդ։

Ցուցակը գլխավորում է Շվեյցարիան։

Այս խորագրի վերջին նյութերը