Լրահոս

08.11.2016 11:43


Երևանում տղան հորը հայտնաբերել է տան աստիճանահարթակից կախված

Երևանում տղան հորը հայտնաբերել է տան աստիճանահարթակից կախված

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի տներից մեկում տղամարդու կախված դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան աստիճանահարթակի ձողից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 60-ամյա Խ. Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Խ. Գ.-ին կախված վիճակում հայտնաբերել է որդին, ով այդ տեղեկությունը հայտնել է քրոջը։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը