Լրահոս

08.11.2016 12:59


Ավազակային հարձակում Եղվարդում. մահակներով ծեծի են ենթարկել նախկին հարկայինի պետին

Ավազակային հարձակում Եղվարդում. մահակներով ծեծի են ենթարկել նախկին հարկայինի պետին

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք Եղվարդ քաղաքի Արարատյան 2 հասցեի տուն են ներխուժել, որից հետո տանտիրոջ՝ 42-ամյա Արա Ստեփանյանի, կնոջ, 3 անչափահաս երեխաների և մոր նկատմամբ բռնություն են կիրառել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դիմակավորվածները ներս են մտել երկհարկանի շենքի առաջին հարկի հյուրասենյակից, որտեղ մահակներով ծեծի են ենթարկել Ա. Ստեփանյանին, այնուհետև հրազենի սպառնալիքի տակ պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար, որից հետո դիմել են փախուստի։

Ա. Ստեփանյանը, ով տեղափոխվել է հիվանդանոց, նախկինում աշխատել է Արմավիրի հարկային տեսչության պետ, այժմ էլ աշխատում է Հարկադիր ծառայության խոշոր հարկ վճարումների բաժնում, իսկ Եղվարդ քաղաքում ունի սեփական՝ «Պանդա» անունով սուպերմարկետներ։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը