Լրահոս

08.11.2016 14:15


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա Հայկ Կ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «քթի հետտրավմատիկ դեֆորմացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Արմեն Մ.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 5-ին՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ԼԻԱԶ» մակնիշի թիվ 17 երթուղու տրոլեյբուսը և «ԿԻԱ» ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաների մեկական ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:


***
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 9.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ»-ի, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը