Լրահոս

08.11.2016 21:18


Հայտնաբերվեցին թմրամիջոց պատրաստելիս

Հայտնաբերվեցին թմրամիջոց պատրաստելիս

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք Մրգաշատ գյուղի դաշտերում թմրանյութ են պատրաստում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 21.15-ին, նշված գյուղի դաշտերում գտնվող քարե շինությունում բենզինից, յոդից և «Պերալգին» դեղատեսակից թմրանյութ պատրաստելու ժամանակ հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Գուրգեն Օ.-ն, 1985 թ. ծնված Հակոբ Թ.-ն և 1978 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Նրանք հայտնել են, որ թմրանյութը պատրաստել են իրենց օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը