Լրահոս

08.11.2016 21:35


Հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եղվարդ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աբրահամ Հ.-ին, որը հոկտեմբերի 26-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Պրիկուբանսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) և 132 հոդվածի 1-ին մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը