Ինչպես արդեն տեղեկացրել էինք սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե նոյեմբերի 2-4-ը Հայաստանում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ (նախագահ' Գեորգի Վանյան) և Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ։ Ավելի ուշ, սակայն, հավանաբար նույն սոցիալական ցանցերում առաջացած դժգոհությունների հետևանքով, կազմակերպիչների կայքում տեղեկություն էր տեղադրվել, թե փառատոնի անցկացումը հետաձգվում է։ Ժամկետը չէր նշվում։
Ինչպես «7օր»-ին տեղեկացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական բաժնից, դեսպանատունը փառատոնի հետաձգման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել, սակայն փառատոնի բացման արարողությանը մասնակցելու դեսպանատան հրավիրատոմսում որպես ամսաթիվ նշված է նոյեմբերի 12-ը։
«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնում» ոչ ոք չի պատասխանում հեռախոսին, իսկ նրա նախագահ Գ. Վանյանի բջջայինն ընդհանրապես անհասանելի է։
Կանցկացվի՞ փառատոնն այսօր, թե՞ ընդհանրապես չի անցկացվի, այդպես էլ պարզ չէ։
Կանցկացվի՞, թե՞ ոչ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը

7or.am