Լրահոս

08.11.2016 16:29


ՊԲ-ն զորավարժություն է անցկացրել Արցախի կենտրոնական հատվածում

ՊԲ-ն զորավարժություն է անցկացրել Արցախի կենտրոնական հատվածում

Նոյեմբերի 8-ին Բակո Սահակյանը Արցախի կենտրոնական հատվածում հետևել է Պաշտպանության բանակի զորավարժությանը: Արցախի ղեկավարը բավարար է գնահատել զորավարժությունների ընթացքն ու արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Իր խոսքում Արցախի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետևություններ և կիրականացնեն համապատասխան աշխատանք՝ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ուղղությամբ:

Զորավարժությանը բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների Բակո Սահակյանը հանձնել է արժեքավոր նվերներ:

Այս խորագրի վերջին նյութերը