Լրահոս

08.11.2016 16:44


Վահան Մարտիրոսյանի և Վահե Ավետյանի հետ Բաքու է մեկնել նաև լրագրող ներկայացած Սյուզան Ջաղինյանը

Վահան Մարտիրոսյանի և Վահե Ավետյանի հետ Բաքու է մեկնել նաև լրագրող ներկայացած Սյուզան Ջաղինյանը

Ադրբեջանական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ լրագրող Սյուզան Ջաղինյանը ժամանել է Բաքու: Ակնկալվում է, որ նա կմասնակցի Բաքվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» թեմայով անցկացվող համաժողովին, որին մասնակցում են նաև Բաքու մեկնած Վահան Մարտիրոսյանն ու Վահե Ավետյանը: Այս մասին գրում է «armlur.am»–ը։

Ավելի վաղ լրագրողը «Haqqin.az»-ին հայտնել էր, որ ցանկանում է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, որտեղ, նրա խոսքով, ոտնահարվում են իր իրավունքները:

Համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Վահե Ավետյանը: Նա հույս է հայտնել, որ «երկու երկրների ժողովուրդները կհաշտվեն, և այսօրվա երիտասարդությունը կմոռանա թշնամական հարաբերությունների մասին»:

Մինչ համաժողովը Վահե Ավետյանն ու Վահան Մարտիրոսյանն այցելել են «Խոջալուի» հուշահամալիր և ծաղիկներ դրել:

Մանրամասները՝ «armlur.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը