Լրահոս

23.12.2009 18:34


Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղից»

-Այո՛, մենք ուզում ենք  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, և կարծում ենք, որ այդ գործընթացը խաղաղություն կբերի Կովկասին։ Այնուհանդերձ, ինչպես մենք ենք ասել եվրոպացի մեր գործընկերներին, այս գործընթացի առաջընթացը կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից,-«Hurriyet»-ի տեղեկացմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

-Ոչ ոք չի ուզում վերադառնալ այն վիճակին, որն առկա էր մինչև արձանագրությունների ստորագրումը։ Այդպիսի սցենարը ոչ մի կողմին էլ օգուտ չի բերի։  Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները փակ են արդեն 20 տարի, և մենք ուզում ենք փոխել այդ իրավիճակը։ Ամբողջ աշխարհն է տեսնում մեր ջանքերն այդ ուղղությամբ, բայց մենք սպասում ենք նաև որոշակի քայլերի Հայաստանից։ Պետք չէ այս հարցում ժամանակային շրջանակներ դնել։  Մենք տեսնում ենք՝ ինչպես է ակտիվացել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և մենք մեծ առաջընթացի ենք սպասում այդ հարցում։ Չի կարելի այս տարածաշրջանի ճակատագիրը թողնել լոբբիի շահերի հույսին. բոլոր հարցերը պետք է լուծեն պետությունների ղեկավարները։ Կարծում եմ՝ պարոնայք Գյուլը, Էրդողանը և Սարգսյանը հասկանում են այս հարցերը,-ասել է Դացութօղլուն։

 

Այս խորագրի վերջին նյութերը