Լրահոս

09.11.2016 12:03


Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ‹‹Mitsubishi» է կողաշրջվել

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ‹‹Mitsubishi» է կողաշրջվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է ‹‹Mitsubishi Pajero iO›› մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 NN 478 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 30 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Վ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը