Լրահոս

23.12.2009 18:41


Լ. Զուրաբյան. «Ի՞նչ կարելի է սպասել մի օմբուդսմենից…»

Լ. Զուրաբյան. «Ի՞նչ կարելի է սպասել մի օմբուդսմենից…»

-ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Նիկոյանի հանձնաժողովի զեկույցում իսպառ բացակայում  է մարտի 1-ին հետևած այնպիսի զարգացումների քննարկումն ու վերլուծությունը, ինչպիսիք են ընդդիմության մեծաքանակ աջակիցների կալանավորումն ու հետապնդումը,-«Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցին՝ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Բանախոսը հայտարարել է, թե տարակուսանք է առաջացնում համազեկուցողների այն կարծիքը, որ Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հետամուտ լինեն զեկույցում նշված առաջարկների իրագործմանը և անպատասխան մնացած հարցերի պարզաբանմանը.

-Փորձն ապացուցեց, որ երկու մարմինն էլ, գտնվելով իշխանությունների քաղաքական ազդեցության տակ, ի վիճակի չեն հանդես գալ անկախ, անաչառ և հավասարակշռված գնահատականներով։ Ի՞նչ կարելի է սպասել մի օմբուդսմենից, որը դիմում է իշխանություններին անվտանգության երաշխիքներ ստանալու խնդրանքով և այդպես էլ դրանք չի ստանում,-հայտարարել է Լ. Զուրաբյանն ու հիշեցրել, թե «դա այն օմբուդսմենն է, որ արդեն քանի ամիս շարունակ խոստանում է անդրադառնալ դատավարություններին և մինչև հիմա չի կատարել իր խոստումը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը