Լրահոս

09.11.2016 16:53


Սևանա լճում հայտնաբերվել է ձկնորսներից մեկի մարմինը

Սևանա լճում հայտնաբերվել է ձկնորսներից մեկի մարմինը

Նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին:

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Ձկնորսեների որոնողական աշխատանքները սկսվել են ահազանգ ստանալաուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանի՝ նոյեմբերի 6–ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել էին երիտասարդների մոտորանավակը: Որոնողական աշխատանքները տարվել են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

Նոյեմբերի 7-ն նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց չդադարեցնել որոնողական աշխատանքերը՝ մինչև ձկնորսների հայտնաբերումը:

Այսօր ժամը 16:03-ի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանին հաջողվել է մոտորանավակի հայտանբերման վայրից 200 մ հեռավորության վրա գտնել և դուրս բերել երիտասարդներից մեկի դին:

Մյուս ձկնորսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը