Լրահոս

09.11.2016 16:59


Հրդեհ Աբովյան քաղաքում

Հրդեհ Աբովյան քաղաքում

Նոյեմբերի 9-ին, ժամը 13.44-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասում` 9-րդ փողոցում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էլար թաղամասի Կոտայքի փողոցի տներից մեկի տանիքում (120 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.59-ին, մարվել՝ 14.15-ին:

Տանիքի փայտե կառուցատարրերից այրվել է մոտ 3 քմ հատված:

Այս խորագրի վերջին նյութերը