Լրահոս

02.11.2010 12:19


Ձերբակալված հայերը «Ջավախք» շարժման անդամներ չեն

Վրացական պարբերականները գրում են, որ արդեն հայտնի են դրաձել ռուսական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով Վրաստանում ձերբակալված 4 անձանց անունները՝ Արմեն Գևորգյան, Ռուբեն Շիկոյան, Ռուսլան Գալոգրե և Պետրե Դավրիշաձե։

Նշվում է նաև, որ «Ջավախք» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը հայտնել է, թե Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շիկոյանը 1998թ.-ից «Ջավախք» շարժման անդամներ են: Սակայն հետո «Ջավախք» շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ վերոնշյալ անձինք իրենց շարժման անդամներ չեն։ Գևորգյանի և Շիկոյանի փաստաբան Նանա Ցուլաձեն հայտնել է, որ նրանց նկատմամաբ 2 ամսվա կալանք է սահմանվել։ Իսկ Գալոգրեի փաստաբանի խոսքերով՝ եթե դատարանը մեղավոր ճանաչի, ապա նրան 10-15 տարվա ազատազրկում է սպառնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր 20 ձերբակալվածների մասին, որոնց թվում, ըստ որոշ հրապարակումների, կա նաև մեկ լրագրող։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը