ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում շրջանառության մեջ է դրվել Պրեսկոտի եւ Կոլոմբյեի զեկույցը' նվիրված Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին:
Ցավոք սրտի, թեեւ զեկույցն արդեն վաղուց բաժանվել էր Մոնիտորինգային հանձնաժողովի անդամներին, իշխանությունները ըստ էության մինչեւ վերջերս այս զեկույցը հայ հասարակությունից թաքցրել են եւ ներկայացրել մի քանի կցկտուր մեջբերումների միջոցով եւ աղավաղված: Երեկ զեկույցը տեղադրվել է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում, եւ մենք հնարավորություն ունենք այն ներկայացնելու մեր հասարակությանը:
Եթե մի կողմ դնենք դիվանագիտական նորմերը պահպանելու եւ օբյեկտիվություն ցուցադրելու անհրաժեշտությամբ թելադրված խորհրդարանական հանձնաժողովի հասցեին արված հաճոյախոսությունները, ապա ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբյեի եզրակացություններն, ըստ էության, հանգում են ջախփախիչ քննքադատության հետեւյալ դրույթներում.
1. «2008 թ. 1609 Բանաձեւում ԵԽԽՎ-ն կոչ էր արել անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանք առաջացրսծ հանագամանքների անկախ, թափանցիկ եւ վստահելի քննություն: Ի պատասխան՝ Հայաստանի Ազգային Ժողովն այդ իրադարձությունների եւ "նրանց պատճառների" ուսումնասիրման նապատկով հատուկ հանջնաժողով ստեղծեց: Սակայն նրա կազմը, որում գերիշխում էին իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, եւ այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանիին աջակցող ուժերը բոյկոտեցին այն, պատճառ դարձան այնպիսի եզրակացության համար, ըստ որի այդ հանձնաժողովը հայ հանրության աչքերում չունեցավ պահանջվող վստահելիությունը»:
8. «Երբ Վեհաժողովի համազեկուցողները հանդիպեցին հատուկ Հանձնաժողովի նախագահին, վերջինս նշեց այն դժվարությունները, որ հատուկ հանձնաժողովն ունի իշխանութուններից, հատկապես իրավապահ մարմիններից եւ հատուկ ծառայություններից նյութեր ստանալու հարցում: Սակայն, զեկույցում որեւէ կերպ դա չի նշվում»:
10. «Համաձայնելով մարդու իրավունքների պաշտպանի հետ հիմնական պատճառների շուրջ, Հանձնաժողովը, այդուամենյանիվ եզրակացրել է, որ Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կողմից որպես "իշխանությունների դեմ քարոզչություն" այդ գործոնների ցինիկ շահարկումն է, որ ստեղծեց անհանդուրժողականության մթնոլորտ եւ հասարակական դժգոհություն, ինչն իր հերթին օգտագործվեց ըննդիմության կողմից զանգվածային անկարգություն հրահրելու նպատակով»:
11. «Քաղաքական ճգնաժամի պատճառների նման միակողմանի տեսակետը, իշխանությունների նկատմամբ քննադատության ապշեցնող բացակայությունը, ինչպես նաեւ բեւեռացած քաղաքական մթնոլորտի համար մեղավորությունը բացառապես ընդդիմությանը, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերին վերագրելն ցավալի է, քանի որ դա խարխլում է Հանձնաժողովի զեկույցի արժանահավատությունը: Միեւնույն ժամանակ, զեկույցի առաջարկություններից պարզ է, որ իրականում հանձնաժողովը կատարել ճգնաժամը առաջացրած պատճառների շատ ավելի ամբողջական եւ, ըստ երեւույթին, ավելի հավասարկշռված վերլուծություն, քան այն, ինչ հարկ է համարել հրապարակել իր զեկույցում»:
16. «Ցավալիորեն Հանձնաժողովը չի անդրադառնում այն հայտարարություններին, որ ոստիկանության գործողությունները ամենասկզբից ուղղված են եղել բողոքների ճնշմանը, իսկ զենքերը տեղադրվել են ցուցարարների մեջ' բողոքների բռնի դադարեցումն արդարացնելու նպատակով: Սակայն զեկույցից ակնհայտ է, որ թեեւ հանձնաժողովը լրջագույն հարցադրումներ ունի ոստիկանության գործողության պատճառաբանության նկատմամբ, հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի այն հայտարարության լույսի ներքո, որ բողոքի ակցիաները եղել են "իշխանությունը զավթելու անօրինական փորձ", Հանձնաժողովը չի ցանկանում դա բացահայտ ասել զեկույցում»:
17. «Հիմնվելով հրապարակումների եւ ականատեսների վկայությունների վրա, Հանձնաժողովը նկարում է մի պատկեր, ըստ որի' բողոքներն առաջացել են Երեւանում կենտրոնում' Ազատության հրապարակում ոստիկանության գործողություններից հետո, իսկ հետո վերաճել են պրակտիկորեն անվերահսկելի ընդվզումների, երբ տարածվել են լուրեր , որ ոստիկանները սպանել են անմեղ բողոքավորների: Թեեւ զեկույցը պարզորեն նշում է, որ ընդդիմության ղեկավարները կոչ էին անում մարդկանց գնալ Ֆրանսիական դեսպանանտանը հարող տարածք, այն նույնպես ընդունում է, որ այդ բողոքների ընդհանուր առմամբ կրել են ինքնաբուխ եւ ոչ նախապես մշակված ակցիաների բնույթ: Այդ առումով զեկույցը հաստատում է Վեհաժողովի համազեկուցողների այն դիրքորոշումը, որ մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ»:
24. «Փաստահավաք խմբի միջանկյալ զեկույցը, ինչպես նաեւ խմբի կազմալուծումից հետո նրա որոշ անդամների անհատական զեկույցները հարցերի շարք են բարձրացնում 10 անհատների մահվան հանգամանքների վերաբերյալ: Նրանք, թվում է թե, ավելի շատ կենտրոնացած են համապատասխան քննչական մարմինների պրոցեդուրային սխալների եւ խախտումների, քան 10 մահվան դեպքերի հանգամանքները պարզելու վրա: Այնուամենայնիվ, այդ զեկույցները օրինաչափ հարցեր են բարձրացնում իրադարձությունների պաշտոնական վարկածի վերաբերյալ եւ պարունակում են կարեւոր բացահայտումներ, որոնք որպես այդպիսին ճանաչվել են Հանձնաժողովի կողմից: Պետք է նշել, որ փաստահավաք խմբի զեկույցներին քննչական ծառայությունների պատասխանները, որոնք վերարտադրված են Հանձնաժողովի զեկույցում, ցուցադրում են այդ ծառայությունների կողմից փաստահավաք խմբի անդամների եւ աշխատանքի նկատմամբ արհամարանքի անընդունելի աստիճան»:
26. «Փաստահավաք խումբը մի շարք հարցեր է բարձրացրել պայթուցիկ սարքի պայթյունից մահացած ոստիկանի վերաբերյալ: Համաձայն փաստահավաք խմբի, բավարար ապացույցներ կան պնդելու, որ պայթյունը տեղի է ունեցել գոտկատեղի հատվածում /ինչը ցույց կտար, որ ամենայն հավանականությամբ այն առաջացել է ոստիկանի գոտիից վերցրած նռնակից/, այլ ոչ թե ոտնաթաթերի հատվածում, ինչպես պնդում էին իշխանությունները /ինչը ցույց կտար, որ նռնակը նետված էր ցուցարարի կողմից/: Հիմնվելով սեփական քննության վրա' Հանձնաժողովը մերժում է փաստահավաք խմբի եզրակացությունները /որոնք իրոք հիմնականում վերաբերում են պրոցեդուրային խախտումներին/, սակայն համաձայնում է խմբի հետ, որ լուրջ հարցեր կարող են բարձրացվել ոստիկանության կողմից այդ մահվան քննության անցկացման վերաբերյալ»:
27. «Հրազենային վնասվածքներից առաջացած 5 մահերից երկուսում գնդակը չի հայտնաբերվել, ինչն անհնար է դարձնում պարզել այն զինատեսակը, որոնցից նրանց վրա կրակել են: Հրազենային վնասվածքների հետեւանքով առաջացած մնացած երեք մահերի դեպքում երկուսը արդյունք են Մակարով տեսակի ատրճանակից կրակած գնդակի, իսկ մեկը AK-47 ավտոմատից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը լուսածիր գնդակներ էր կրակում այդ տեսակի ավտոմատներից ցուցարարների գլխավերեւով /իսկ այն ինչ կրակած է վերեւ, պետք է ընկնի ներքեւ/, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Մակարով տիպի ատրճանակը Հայաստանի ոստիկանության համար ստանդարտ զենք է, կարելի էր ակնկալել, որ վիճակագրական առումով բավականին լուրջ շանսեր կան, որ այդ գնդակներից գոնե մի քանիսի համար հնարավոր կլիներ պարզել, թե որ զենքերից են նրանք կրակված: Սակայն զարմանալիորեն Հանձնաժողովը զեկուցում է, որ քննչական ծառայությունները ի վիճակի չեն եղել իդենտիֆիկացնել այդ գնդակներից որեւէ մեկը: Ցավալի է այն փաստը, որ Հանձնաժողովը նման եզրակացությունը հարցականի տակ չի դնում, քանի որ այն պնդումը, թե գնդակները չեն կարող իդենտիֆիկացվել, հարուցում է մի շարք լուրջ հարցեր եւ հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես ոստիկանության կողմից պարտակում»:
28. «Մեկ անձ մահացել է բութ առարկայի ներգործությունից, որի հետեւանքով փշրվել է գանգոսկրը, իսկ առարկան թափանցել է գանգուղեղ. Զեկույցը որեւէ լրացուցիչ տեղեկություն չի հայտնում արառկայի բնույթի կամ մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաեւ չի հանգում որեւէ եզրակացության»:
31. «Հանձնաժողովը խստորեն քննադատում է 10 մահվան քննության մեջ կատարված ոստիկանության սխալները, ինչը առնվազն խարխլում է ամբողջ քննության վստահելիությունը: Դրան հակառակ Հանձնաժողովը եզրակացնում է, որ Գլխավոր դատախազը քննությունը անցկացրել է արհեստավարժ եւ ճիշտ»:
37. «Հանձնաժողովը նշում է, որ ընդդիմության կալանավորված ներկայացուցիչների դեմ մի շարք դատավարություններում մեղադրող կողմի վկաները դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք կատարվել են ոստիկանության ճնշման տակ: Զարմանալիորեն, Հանձնաժողովը եզրակացնում է, որ այդ հայտարարությունները արդյունք են պաշտպանյալների կամ նրանց կողմից գործող անձանց ճնշման /!/, ուստի առաջարկում է կիրառել վկաների պաշտպանության ծրագիր: Այն փաստը, որ, հակառակ վստահելի ապացույցների առկայության, Հանձնաժողովը ակնհայտորեն մերժում է ոստիկանության ճնշման հնարավորությունը, խորապես ցավալի է»:
41. ,Առաջարկությունների ընդարձակ փաթեթը ցույց է տալիս, որ Հանձնաժողովը կատարել է մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների շատ ավելի խորքային վերլուծություն, քան այն, ինչ ներկայացված է զեկույցի մյուս մասերում: Այդ հակասությունը, ինչպես նաեւ այն, թե ինչպես են շեշտել որոշակի հարցերը կամ նրանցից խուսափել, տպավորություն է ստեղծում, որ Հանձնաժողովը ջանացել է, ամեն գնով, խուսափել իրադարձությունների պաշտոնական վարկածը շատ բացահայտորեն վարկաբեկելուց կամ իրադարձությունների ժամանակ իշխանությունների պահվածքը շատ խիստ քննադատելուց: Նման "ինքնագրաքննությունը" ցավալի է, քանի որ խարխլում է այս ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունըե:
43. «Զեկույցի երկու ամենաակնհայտ թուլություններն են. դեպի 2008 մարտի 1-ի եւ 2-ի ճգնաժամը տանող իրադարձությունների միակողմանի, ընդհուպ մինչեւ կողմնակալ լինելու նկարագրությունը եւ 2008 մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին հետեւած այնպիսի զարգացումների քննարկման եւ վերլուծության գործնականում ի սպառ բացակայությունը, ինչպիսիք են ընդդիմության մեծաքանակ աջակիցների կալանավորումը եւ հետապնդումը»:
44. ,Ինչպես նշվել է վերեւում, 2008 մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն առաջացրած հանգամանքների քննարկումը բացառապես ընդդիմությանն է վերագրում բեվեւառացված եւ լարված սոցիալ-քաղաքական մթնոլորտի մեղավորությունը, եւ ընդհանրապես խուսափում է որեւէ մեղավորություն վերագրել իշխանություններինե:
45. «Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին հետեւած զարգացումների որեւէ վերլուծության ակնհայտ բացակայությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Հաշվի առնելով տարբեր անկախ դիտորդների, ներառյալ Վեհաժողովի, արձանագրած չափազանց լուրջ թերությունները, հատկապես կապված դատական համակարգի, դատախազության եւ իրավապահ մարմինների դերի հետ, այդ թերությունները շտկելու համար անհրաժեշտ են շտապ վերափոխումները»:
46. «Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10 մահվան դեպքերի քննության որեւէ կոնկրետ արդյունքի բացակայությունը գոհացուցիչ չէ: Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որ պարզվեն, թե որտեղից են կրակված այն գնդակները, որոնք սպանել են 10 անհատներից հինգին մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ընթացքում, գտնվեն այն զենքերը, որոնցից այդ գնդակները կրակված են, մանավանդ' նշաններ կան, որ այդ գնդակներից առնվազն երեքը կարող էին կրակված լինել զենքերից, որոնք այդ իրադարձությունների ժամանակ օգտագործվել են ոստիկանության կողմից: Այդ մտահոգություններին պատշաճ պատասխանելու ձախողման դեպքում հեշտությամբ կառաջանալու են ոստիկանության կողմից խաբեության կամ պարտակման մասին հայտարարություններ»:
Հաշվի առնելով վերոնշյալ գնահատականները Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Համազեկուցողների զեկույցը, ըստ էության, արձանագրում է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ցուցաբերել է միակողմանի եւ կողմնակալ վերաբերմունք, ջանացել է ամեն գնով, նաեւ հակառակ ունեցած փաստերի եւ ապացույցների, պաշտպանել Մարտի 1-ի իրադարձությունների պաշտոնական վարկածը, խուսափել է իշխանությունների քննադատությունից, ինչի հետեւանքով խարխլվել է նրա ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունը: Այլ խոսքով՝ Հանձնաժողովը դիտավորյալ աղավաղել է ճշմարտությունը, եւ արժանի է ժամանակին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նրան տրված "պարտակման հանձնաժողով" որակմանը:
Զեկույցն արձանագրում է Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տեղ գտած մահվան դեպքերի քնությունում որեւէ կոնկրետ արդյունքի բացակայությունը, եւ արձանագրում է, որ այդ խնդրումառաջիկայում էլ արդյունքներ չունենալն, ըստ էության, հավասարազոր կլինի սպանությունների պարտակման: Այսինքն՝ զեկույցի հեղինակները չեն ընդունում իշխանությունների այն ցինիկ հայտարարությունները, թե Մարտի 1-ի էջն արդեն փակված է: Մարտի 1-ի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ հայտնաբերվեն եւ պատժվեն սպանությունների հեղինակները եւ անմիջական պատասխանատուները: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին կներկայացվեն սպանվածների իրավահաջորդների բողոքները Հայաստանի իրավապահ մարմինների անգործության մասին: Մոնիտորինգի հանձնաժողովին կներկայացվի նաեւ Փաստահավաք խմբի վերջնական զակույցը, որը համալրվել է նոր բացահայտումներով:
Զեկույցը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱԺ հանձնաժողովի զեկույցում իսպառ բացակայում են 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հետեւած այնպիսի զարգացումների քննարկումն ու վերլուծությունը, ինչպիսիք են՝ ընդդիմության բազմաթիվ աջակիցների կալանավորումը եւ հետապնդումը: Սա նույնպես հետեւանք է իշխանությունների վարած ցինիկ քաղաքականության, որով նրանք հերքում են դեռեւս 15 քաղբանտարկյալների առկայությունը երկրում, հարյուրավոր ընդդիմադիր գործիչների եւ ակտիվիստների նկատմամբ հալածանքները, շինծու քրեական գործերը, նախագահականից պատվիրված դատավարությունները: Եվրոպայի խորհուրդը պետք է առաջնայնություն համարի մնացած քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը, ինչպես նաեւ ռեժիմի՝ ժողովրդավարության դեմ ուղղված ապօրինությունների դեմն առնելու արդյունավետ քաղաքական մեխանիզմների մշակումը եւ իրագործումը:
Տարակուսանք է առաջացնում համազեկուցողների այն կարծիքը, որ ԱԺ հանձնաժողովը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հետամուտ լինեն զեկույցում նշված առաջարկների իրագործմանը եւ անպատասխան մնացած հարցերի պարզաբանմանը: Փորձն ապացուցել է, որ երկու մարմիններն էլ, գտնվելով իշխանությունների քաղաքական ազդեցության տակ, ի վիճակի չեն հանդես գալ անկախ, անաչառ եւ հավասարակշռված գնահատականներով: Ինչ կարելի է սպասել մի օմբուդսենից, որին իշխանությունը մերժում անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ անտեսելով նրա խնդրանքը: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Մարտի 1-ի իրադարձությունների անաչառ եւ անկախ քննությունը կապահովի միայն այնպիսի մարմինը, որում հավասարապես ներկայացված կլինեն իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ: Միջազգային փորձագետների մասնակցությունը թույլ կտա այդ մարմնի աշխատանքը զերծ պահել որեւէ որեւէ ազդեցությունից եւ քաղաքականցման փորձերից:
ՀԱԿ հայտարարություն
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում շրջանառության մեջ է դրվել Պրեսկոտի եւ Կոլոմբյեի զեկույցը' նվիրված Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին:
Ցավոք սրտի, թեեւ զեկույցն արդեն վաղուց բաժանվել էր Մոնիտորինգային հանձնաժողովի անդամներին, իշխանությունները ըստ էության մինչեւ վերջերս այս զեկույցը հայ հասարակությունից թաքցրել են եւ ներկայացրել մի քանի կցկտուր մեջբերումների միջոցով եւ աղավաղված: Երեկ զեկույցը տեղադրվել է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում, եւ մենք հնարավորություն ունենք այն ներկայացնելու մեր հասարակությանը:
Եթե մի կողմ դնենք դիվանագիտական նորմերը պահպանելու եւ օբյեկտիվություն ցուցադրելու անհրաժեշտությամբ թելադրված խորհրդարանական հանձնաժողովի հասցեին արված հաճոյախոսությունները, ապա ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբյեի եզրակացություններն, ըստ էության, հանգում են ջախփախիչ քննքադատության հետեւյալ դրույթներում.
1. «2008 թ. 1609 Բանաձեւում ԵԽԽՎ-ն կոչ էր արել անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանք առաջացրսծ հանագամանքների անկախ, թափանցիկ եւ վստահելի քննություն: Ի պատասխան՝ Հայաստանի Ազգային Ժողովն այդ իրադարձությունների եւ "նրանց պատճառների" ուսումնասիրման նապատկով հատուկ հանջնաժողով ստեղծեց: Սակայն նրա կազմը, որում գերիշխում էին իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, եւ այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանիին աջակցող ուժերը բոյկոտեցին այն, պատճառ դարձան այնպիսի եզրակացության համար, ըստ որի այդ հանձնաժողովը հայ հանրության աչքերում չունեցավ պահանջվող վստահելիությունը»:
8. «Երբ Վեհաժողովի համազեկուցողները հանդիպեցին հատուկ Հանձնաժողովի նախագահին, վերջինս նշեց այն դժվարությունները, որ հատուկ հանձնաժողովն ունի իշխանութուններից, հատկապես իրավապահ մարմիններից եւ հատուկ ծառայություններից նյութեր ստանալու հարցում: Սակայն, զեկույցում որեւէ կերպ դա չի նշվում»:
10. «Համաձայնելով մարդու իրավունքների պաշտպանի հետ հիմնական պատճառների շուրջ, Հանձնաժողովը, այդուամենյանիվ եզրակացրել է, որ Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կողմից որպես "իշխանությունների դեմ քարոզչություն" այդ գործոնների ցինիկ շահարկումն է, որ ստեղծեց անհանդուրժողականության մթնոլորտ եւ հասարակական դժգոհություն, ինչն իր հերթին օգտագործվեց ըննդիմության կողմից զանգվածային անկարգություն հրահրելու նպատակով»:
11. «Քաղաքական ճգնաժամի պատճառների նման միակողմանի տեսակետը, իշխանությունների նկատմամբ քննադատության ապշեցնող բացակայությունը, ինչպես նաեւ բեւեռացած քաղաքական մթնոլորտի համար մեղավորությունը բացառապես ընդդիմությանը, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերին վերագրելն ցավալի է, քանի որ դա խարխլում է Հանձնաժողովի զեկույցի արժանահավատությունը: Միեւնույն ժամանակ, զեկույցի առաջարկություններից պարզ է, որ իրականում հանձնաժողովը կատարել ճգնաժամը առաջացրած պատճառների շատ ավելի ամբողջական եւ, ըստ երեւույթին, ավելի հավասարկշռված վերլուծություն, քան այն, ինչ հարկ է համարել հրապարակել իր զեկույցում»:
16. «Ցավալիորեն Հանձնաժողովը չի անդրադառնում այն հայտարարություններին, որ ոստիկանության գործողությունները ամենասկզբից ուղղված են եղել բողոքների ճնշմանը, իսկ զենքերը տեղադրվել են ցուցարարների մեջ' բողոքների բռնի դադարեցումն արդարացնելու նպատակով: Սակայն զեկույցից ակնհայտ է, որ թեեւ հանձնաժողովը լրջագույն հարցադրումներ ունի ոստիկանության գործողության պատճառաբանության նկատմամբ, հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի այն հայտարարության լույսի ներքո, որ բողոքի ակցիաները եղել են "իշխանությունը զավթելու անօրինական փորձ", Հանձնաժողովը չի ցանկանում դա բացահայտ ասել զեկույցում»:
17. «Հիմնվելով հրապարակումների եւ ականատեսների վկայությունների վրա, Հանձնաժողովը նկարում է մի պատկեր, ըստ որի' բողոքներն առաջացել են Երեւանում կենտրոնում' Ազատության հրապարակում ոստիկանության գործողություններից հետո, իսկ հետո վերաճել են պրակտիկորեն անվերահսկելի ընդվզումների, երբ տարածվել են լուրեր , որ ոստիկանները սպանել են անմեղ բողոքավորների: Թեեւ զեկույցը պարզորեն նշում է, որ ընդդիմության ղեկավարները կոչ էին անում մարդկանց գնալ Ֆրանսիական դեսպանանտանը հարող տարածք, այն նույնպես ընդունում է, որ այդ բողոքների ընդհանուր առմամբ կրել են ինքնաբուխ եւ ոչ նախապես մշակված ակցիաների բնույթ: Այդ առումով զեկույցը հաստատում է Վեհաժողովի համազեկուցողների այն դիրքորոշումը, որ մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ»:
24. «Փաստահավաք խմբի միջանկյալ զեկույցը, ինչպես նաեւ խմբի կազմալուծումից հետո նրա որոշ անդամների անհատական զեկույցները հարցերի շարք են բարձրացնում 10 անհատների մահվան հանգամանքների վերաբերյալ: Նրանք, թվում է թե, ավելի շատ կենտրոնացած են համապատասխան քննչական մարմինների պրոցեդուրային սխալների եւ խախտումների, քան 10 մահվան դեպքերի հանգամանքները պարզելու վրա: Այնուամենայնիվ, այդ զեկույցները օրինաչափ հարցեր են բարձրացնում իրադարձությունների պաշտոնական վարկածի վերաբերյալ եւ պարունակում են կարեւոր բացահայտումներ, որոնք որպես այդպիսին ճանաչվել են Հանձնաժողովի կողմից: Պետք է նշել, որ փաստահավաք խմբի զեկույցներին քննչական ծառայությունների պատասխանները, որոնք վերարտադրված են Հանձնաժողովի զեկույցում, ցուցադրում են այդ ծառայությունների կողմից փաստահավաք խմբի անդամների եւ աշխատանքի նկատմամբ արհամարանքի անընդունելի աստիճան»:
26. «Փաստահավաք խումբը մի շարք հարցեր է բարձրացրել պայթուցիկ սարքի պայթյունից մահացած ոստիկանի վերաբերյալ: Համաձայն փաստահավաք խմբի, բավարար ապացույցներ կան պնդելու, որ պայթյունը տեղի է ունեցել գոտկատեղի հատվածում /ինչը ցույց կտար, որ ամենայն հավանականությամբ այն առաջացել է ոստիկանի գոտիից վերցրած նռնակից/, այլ ոչ թե ոտնաթաթերի հատվածում, ինչպես պնդում էին իշխանությունները /ինչը ցույց կտար, որ նռնակը նետված էր ցուցարարի կողմից/: Հիմնվելով սեփական քննության վրա' Հանձնաժողովը մերժում է փաստահավաք խմբի եզրակացությունները /որոնք իրոք հիմնականում վերաբերում են պրոցեդուրային խախտումներին/, սակայն համաձայնում է խմբի հետ, որ լուրջ հարցեր կարող են բարձրացվել ոստիկանության կողմից այդ մահվան քննության անցկացման վերաբերյալ»:
27. «Հրազենային վնասվածքներից առաջացած 5 մահերից երկուսում գնդակը չի հայտնաբերվել, ինչն անհնար է դարձնում պարզել այն զինատեսակը, որոնցից նրանց վրա կրակել են: Հրազենային վնասվածքների հետեւանքով առաջացած մնացած երեք մահերի դեպքում երկուսը արդյունք են Մակարով տեսակի ատրճանակից կրակած գնդակի, իսկ մեկը AK-47 ավտոմատից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը լուսածիր գնդակներ էր կրակում այդ տեսակի ավտոմատներից ցուցարարների գլխավերեւով /իսկ այն ինչ կրակած է վերեւ, պետք է ընկնի ներքեւ/, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Մակարով տիպի ատրճանակը Հայաստանի ոստիկանության համար ստանդարտ զենք է, կարելի էր ակնկալել, որ վիճակագրական առումով բավականին լուրջ շանսեր կան, որ այդ գնդակներից գոնե մի քանիսի համար հնարավոր կլիներ պարզել, թե որ զենքերից են նրանք կրակված: Սակայն զարմանալիորեն Հանձնաժողովը զեկուցում է, որ քննչական ծառայությունները ի վիճակի չեն եղել իդենտիֆիկացնել այդ գնդակներից որեւէ մեկը: Ցավալի է այն փաստը, որ Հանձնաժողովը նման եզրակացությունը հարցականի տակ չի դնում, քանի որ այն պնդումը, թե գնդակները չեն կարող իդենտիֆիկացվել, հարուցում է մի շարք լուրջ հարցեր եւ հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես ոստիկանության կողմից պարտակում»:
28. «Մեկ անձ մահացել է բութ առարկայի ներգործությունից, որի հետեւանքով փշրվել է գանգոսկրը, իսկ առարկան թափանցել է գանգուղեղ. Զեկույցը որեւէ լրացուցիչ տեղեկություն չի հայտնում արառկայի բնույթի կամ մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաեւ չի հանգում որեւէ եզրակացության»:
31. «Հանձնաժողովը խստորեն քննադատում է 10 մահվան քննության մեջ կատարված ոստիկանության սխալները, ինչը առնվազն խարխլում է ամբողջ քննության վստահելիությունը: Դրան հակառակ Հանձնաժողովը եզրակացնում է, որ Գլխավոր դատախազը քննությունը անցկացրել է արհեստավարժ եւ ճիշտ»:
37. «Հանձնաժողովը նշում է, որ ընդդիմության կալանավորված ներկայացուցիչների դեմ մի շարք դատավարություններում մեղադրող կողմի վկաները դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք կատարվել են ոստիկանության ճնշման տակ: Զարմանալիորեն, Հանձնաժողովը եզրակացնում է, որ այդ հայտարարությունները արդյունք են պաշտպանյալների կամ նրանց կողմից գործող անձանց ճնշման /!/, ուստի առաջարկում է կիրառել վկաների պաշտպանության ծրագիր: Այն փաստը, որ, հակառակ վստահելի ապացույցների առկայության, Հանձնաժողովը ակնհայտորեն մերժում է ոստիկանության ճնշման հնարավորությունը, խորապես ցավալի է»:
41. ,Առաջարկությունների ընդարձակ փաթեթը ցույց է տալիս, որ Հանձնաժողովը կատարել է մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների շատ ավելի խորքային վերլուծություն, քան այն, ինչ ներկայացված է զեկույցի մյուս մասերում: Այդ հակասությունը, ինչպես նաեւ այն, թե ինչպես են շեշտել որոշակի հարցերը կամ նրանցից խուսափել, տպավորություն է ստեղծում, որ Հանձնաժողովը ջանացել է, ամեն գնով, խուսափել իրադարձությունների պաշտոնական վարկածը շատ բացահայտորեն վարկաբեկելուց կամ իրադարձությունների ժամանակ իշխանությունների պահվածքը շատ խիստ քննադատելուց: Նման "ինքնագրաքննությունը" ցավալի է, քանի որ խարխլում է այս ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունըե:
43. «Զեկույցի երկու ամենաակնհայտ թուլություններն են. դեպի 2008 մարտի 1-ի եւ 2-ի ճգնաժամը տանող իրադարձությունների միակողմանի, ընդհուպ մինչեւ կողմնակալ լինելու նկարագրությունը եւ 2008 մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին հետեւած այնպիսի զարգացումների քննարկման եւ վերլուծության գործնականում ի սպառ բացակայությունը, ինչպիսիք են ընդդիմության մեծաքանակ աջակիցների կալանավորումը եւ հետապնդումը»:
44. ,Ինչպես նշվել է վերեւում, 2008 մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն առաջացրած հանգամանքների քննարկումը բացառապես ընդդիմությանն է վերագրում բեվեւառացված եւ լարված սոցիալ-քաղաքական մթնոլորտի մեղավորությունը, եւ ընդհանրապես խուսափում է որեւէ մեղավորություն վերագրել իշխանություններինե:
45. «Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին հետեւած զարգացումների որեւէ վերլուծության ակնհայտ բացակայությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Հաշվի առնելով տարբեր անկախ դիտորդների, ներառյալ Վեհաժողովի, արձանագրած չափազանց լուրջ թերությունները, հատկապես կապված դատական համակարգի, դատախազության եւ իրավապահ մարմինների դերի հետ, այդ թերությունները շտկելու համար անհրաժեշտ են շտապ վերափոխումները»:
46. «Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10 մահվան դեպքերի քննության որեւէ կոնկրետ արդյունքի բացակայությունը գոհացուցիչ չէ: Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որ պարզվեն, թե որտեղից են կրակված այն գնդակները, որոնք սպանել են 10 անհատներից հինգին մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ընթացքում, գտնվեն այն զենքերը, որոնցից այդ գնդակները կրակված են, մանավանդ' նշաններ կան, որ այդ գնդակներից առնվազն երեքը կարող էին կրակված լինել զենքերից, որոնք այդ իրադարձությունների ժամանակ օգտագործվել են ոստիկանության կողմից: Այդ մտահոգություններին պատշաճ պատասխանելու ձախողման դեպքում հեշտությամբ կառաջանալու են ոստիկանության կողմից խաբեության կամ պարտակման մասին հայտարարություններ»:
Հաշվի առնելով վերոնշյալ գնահատականները Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ