Լրահոս

09.11.2016 22:28


Անիպեմզա գյուղի խաչմերուկում բեռնատարը կողաշրջվել է

Անիպեմզա գյուղի խաչմերուկում բեռնատարը կողաշրջվել է

Նոյեմբերի 9-ին, ժամը 16.09-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Անիպեմզա գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Անիավան-Բագրավան հատվածի 2-րդ կմ-ին MAN մակնիշի 304 LS 61 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Գ. Հ. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մետր) և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր՝ 1970 թ. ծնված Վ. Կ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը