Աշխարհ

10.11.2016 20:24


«System of a Down»–ը նոր ձայնասկավառակ կթողարկի

«System of a Down»–ը նոր ձայնասկավառակ կթողարկի

Ամերիկյան հայտնի «System of a Down» ռոք խմբի անդամներն աշխատանքներ են իրականացնում նոր ձայնասկավառակի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը և մանրամասնում, որ տեղեկությունը հաստատել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:

«Վերջին 6 ամիսը մենք նոր ձայնասկավառակի վրա ենք աշխատում, ինչի շնորհիվ արդեն պատրաստ է 15 երգ»,–այս մասին Ջոն Դոլմայանն ասել է բրիտանական «Kerrang!» ամսագրին տված հարցազրույցում՝ հավելելով, որ դեռևս չգիտի ձայնասկավառակի շնորհանդեսի ամսաթիվը:

Թմբկահարի խոսքով՝ իրենց վրա ահռելի ճնշում կա, քանի որ արդեն 11 տարի է, ինչ նոր ձայնասկավառակ չեն ներկայացրել, սակայն այժմ երաժշտական կատարելագործված հմտություններով նոր բաներ են փորձում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը