Լրահոս

10.11.2016 19:10


Դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

Դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 8-ին՝ ժամը 12-ին, Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր դրամապանակ, որի մեջ եղել է 2.000 ռուբլի, 36.000 դրամ և 1958 թ. ծնված Լիդա Չ.-ի նույնականացման քարտը:
Լիդա Չ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում գողացել են իր դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը