Լրահոս

10.11.2016 20:00


Թիվ 71 երթուղու միկրոավտոբուսում գողություն էր կատարել

Թիվ 71 երթուղու միկրոավտոբուսում գողություն էր կատարել

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 71 երթուղու միկրոավտոբուսում գողացել են 1978 թ. ծնված Մարինա Ղ.-ի դրամապանակը:
Նույն օրը՝ ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 30 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին: Նա հայտնել է, որ նշված միկրոավտոբուսի սրահում Մարինա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 22.000 դրամ, բանկային և կուտակային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և GPRS սարք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը