Հ. Բագրատյան. «Տարեվերջին գնաճը կկազմի 7-10%, իսկ կառավարության հայտարարած 4%–ը հեքիաթ է»
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե տարեվերջին Հայաստանում գնաճը կկազմի 7-10%, իսկ կառավարության հայտարարած 4%-ը հեքիաթ է, որ չի իրականանա։
Նրա խոսքով՝ Հայաստանի շուկան գնալով կենտրոնանում է, և գների բարձրացումը արտադրության գերկենտրոնացվածության արդյունք է։
-Երբ 10 հոգի են արտադրում, կապիտալի գերկենտրոնոցում է լինում, սկսում են կապիտալն արտահանել,-նշել է Հրանտ Բագրատյանը։
Նա նաև անդրադարձել է տնտեսական աճին և նշել, որ իրականում աճ չի գրանցվել։
-Մենք դեռ չենք վերադարձել 2007թ. տնտեսական աճի մակարդակին։ Այս տարի բան չեն արել, նախորդ տարվա մեծ անկման համեմատ է մի փոքր աճ նկատվել,- ընդգծել է Հրանտ Բագրատյանը։
Նրա կանխատեսմամբ՝ տարեվեջին տնտեսական աճի ոչ մի ցուցանիշ չի արձանագրվի, բայց 3-4%-ի աճ ցույց կտան։

7or.am