Լրահոս

24.12.2009 10:30


Նիկոլ Փաշինյանի մասին՝ Խոսրով Հարությունյանի պատասխանի կապակցությամբ

1. Կարելի՞  է  արդյոք  ժողովրդավարության  և  մարդու  իրավունքների  պաշտպանության  պայքարին  իրեն  նվիրած  առաջամարտիկի  և  հասարակության  լայն  զանգվածների  կողմից  սիրված   գործիչի   գործունեության  վերաբերյալ    լուրջ  կամ  արդար  պատասխան  ակնկալել  նրանցից, ովքեր   մասնակցում  են  մեր  երկրում  ընթացող  ապօրինություններին:

      Իհարկեո'չ

2. Կարելի՞  է  արդյոք  վերջիններիս  նման  պատասխանները  հրապարակել  այն           ԶԼՄ-ներով, որոնց   վստահում  են  մարդիկ:

      Իհարկե  կարելի է, սակայն պետք  է  նշվի  այդ  «վերջիններիս»  ով  լինելը, մասնավորապես,

-ի՞նչ  ունեցվածքն  են  դիզել  պետական  պաշտոններում  աշխատելիս,

-ինչպիսի՞  սկանդալային  պատմությունների  մեջ  են  հայտնվել,

- նրանց  ո՞ր  հրապարակային  ելույթում  են  10-ից ավելի  մարդ  հավաքվել,

- ինչպիսի՞  ընտրախախտումներ են  իրականացրել, օրինակ  2008թ.  ընտրություններում, որոնց  առիթն  էլ  հանդիսացել  է  «մարտի-1»  և  այլն:    

Ռուբեն Թորոսյան,  «Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ» ՀԿ նախագահ            

Հ.Գ. - գտնում եմ  նաև, որ  որոշ  «դուխով»  գործիչներ  «մարտիմեկյան»  գործի  մասին  կարողանում   են  մեծ-մեծ  խոսել  և, արդյունքում, սիրաշահել  ապօրինի  ընտրությունների  արդյունքում  ձևավորված  իշխանություններին  այն պարզ  պատճառով, որ  այդ  գործը,  ցավոք, «ընդդիմության»  լռությամբ, առանձնացվել  է  իրեն  ստեղծող   պատճառներից'  2008թ.  ՀՀ  Նախագահի  ընտրությունների  ապօրինություններից: Հակառակ  դեպքում, դժվար  չէ  գուշակել. թե  ինչ  դասավորություն  կունենային, օրինակ  Նիկոլ  Փաշինյանն  ու  հզոր  «կուսակցության»  առաջնորդ  Խոսրով  Հարությունյանը  Ա1+-ի  հիշյալ  հարցազրույցում:

Այս խորագրի վերջին նյութերը