Լրահոս

24.12.2009 10:43


Սահակաշվիլի. «Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները պետք է համակարգվեն Ադրբեջանի հետ»

Սահակաշվիլի. «Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները պետք է համակարգվեն Ադրբեջանի հետ»

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանն է։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սահակաշվիլին արտահայտվել է  ղարաբաղյան հակամարտության և երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայ-թուրքական բանակցությունների թեմայով։

«Խնդիրը բարդ է, և դրա գլխավոր բանալին  Ռուսաստանն է։ Թեև, իհարկե, կան իրական հիմնահարցեր, և դրանց բոլորի լուծման համար կա միայն մեկ բաղադրատոմս՝  հակամարտող երկրների ուղիղ բանակցությունները և միջազգային իրավունքը նկատի առնելը, այդ թվում՝ իրենց բնակության վայրերը վերադառնալու մարդկանց իրավունքը, ինչպես նաև պետական ինքնիշխանությունը հարգելը։ Այդ պատճառով էլ, իհարկե, առայժմ կա և պահպանվում է այս իրավիճակը, և ավելի վատանալու հնարավորություն էլ միշտ կա։ Որպեսզի ավելի լավ լինի, կարծում եմ՝ հարկավոր է, որ կողմերը խոսեն իրար հետ, ժողովուրդները հարաբերվեն, դրա համար էլ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները բոլոր դեպքերում պետք է համակարգվեն Ադրբեջանի հետ»։

 

Այս խորագրի վերջին նյութերը