Լրահոս

11.11.2016 15:15


Թիվ 46 ավտոբուսում պայուսակից դրամապանակ են գողացել

Թիվ 46 ավտոբուսում պայուսակից դրամապանակ են գողացել

Նոյեմբերի 5-ին, ժամը 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1957 թ. ծնված Մարիամ Ս.-ն և հայտնել, որ թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը` գումարով և զեղչի քարտերով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 10-ին, ժամը 14.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 54 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը