«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքին, հատկապես 2012թ. խորհրդարանական ընտրություններին։ Նա նշել է, որ ընտրություններին մասնակցող ցանկացած ուժ ամեն ինչ անում է մեծամասնություն ստանալու համար։ Մեծամասնություն ունենալու ՀՀԿ մոտեցումը ձևավորվել է ոչ թե նրանից, որ իրենք նոր անելիքներ են ստեղծելու, այլ պարզապես ժողովրդի հետ ամենօրյա շփումներից։ Նրա խոսքերով՝ ներկայումս չկա այն նախընտրական շունչը, որ քաղաքական ուժերը կարողանան հստակ կանխորոշված կարծիքներ ասել։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինս, Գալուստ Սահակյանի կարծիքով, ավելի շուտ պետք է սկսեր լարված գործունեություն ծավալել՝ ընտրապայքարը դիմավորելու համար, որովհետև վերջին տարիներին շատ քիչ գործ է կատարել։
-Կոնկրետ քաղաքական այն ուժը, որ ես ներկայացնում եմ, այդ խնդիրը չունի։ Հիմնականում մենք խնդիր ունենք՝ այն, ինչ խոստացել ենք, մինչև ընտրվելը կարողանանք, մինչև նոր ընտրություններ հաղթահարված տեսնել, և այն խոստումները, որ տվել ենք ժողովրդին, կարողանանք կատարել։ Մեր խնդիրը դա է։ Մյուսները պետք է ծրագրեր ձևավորեն, ներկայացնեն ժողովրդին, ինչու չէ՝ նաև երազային խաբկանք տպավորություն թողնեն, որ կամաց-կամաց ժողովրդի վերաբերմունքը ձևավորվի դեպի իրենց կողմ։ Ընտրությունները բարդ բան են, պարզապես անհրաժեշտ է շատ չխոսել, ավելի լավ նախապատրաստվել,- ասել է Գ. Սահակյանը։
Գալուստ Սահակյանը երազային խաբկանքի մասին

7or.am