Լրահոս

11.11.2016 22:32


Բացահայտվել է Էրեբունիում տեղի ունեցած սպանությունը․ վագոն-տնակում տղամարդու դիակ էր հայտնաբերվել

Բացահայտվել է Էրեբունիում տեղի ունեցած սպանությունը․ վագոն-տնակում տղամարդու դիակ էր հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանությունը, և կասկածյալը՝ ձերբակալվել։

Նոյեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով հանդիսանում 1959թ. ծնված Գագիկ Ներսիսյանը։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված վագոն տնակում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ բազմաթիվ հարվածներ են հասցվել Գ.Ներսիսյանի դեմքի հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. Գ.Ներսիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է 37 տարեկան տղամարդ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը