Դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.45-ի սահմաններում Լենուղի գյուղում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել արտադրական պայթյուն եւ պատի փլուզում:
Պատահարի հետեւանքով գործարանի աշխատակիցներ' նույն մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 1979 թ. ծնված Հերմինե Խաչատրյանը եւ Լենուղի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Դավիթ Աբաջյանը, կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ Ձերժինսկի գյուղի բնակիչներ' 1987 թ. ծնված Գոռ Աբրահամյանը եւ 1988 թ. ծնված Մելիք Հարթենյանը, տարբեր վնասվածքներով' Երեւանի այրվածքների կենտրոն:
Ըստ բժիշկների' Գ. Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Մ. Հարթենյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Պայթյուն և փլուզում «ՄԱՊ» գործարանում