Լրահոս

12.11.2016 08:16


Վանաձորում բախվել են «Mercedes Benz E»-ն ու «ВАЗ-2107»-ը․ կա տուժած

Վանաձորում բախվել են «Mercedes Benz E»-ն ու «ВАЗ-2107»-ը․ կա տուժած

Նոյեմբերի 11-ին, ժամը 22.01-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի ու Բաթումի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes Benz E» մակնիշի 34 RZ 418 պ/հ (վարորդ՝ 1978 թ. ծնված Է. Մ.) և «ВАЗ-2107» մակնիշի 34 ZF 637 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Ք. Պ.-ը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը