Լրահոս

02.11.2010 13:26


Հրանտ Բագրատյան. «Կարելի է հանգիստ չգնալ այդ Ղարաբաղի բանակցություններին...»

Հրանտ Բագրատյան. «Կարելի է հանգիստ չգնալ այդ Ղարաբաղի բանակցություններին...»

«Հայացք» ակումբում կայացած մամլո ասուլի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե տնտեսական էվոլյուցիոն հարցերն ավելի կարևոր են, քան քաղաքական մեկանգամյա որոշումները։

-Կարելի է հանգիստ չգնալ այդ Ղարաբաղի բանակցություններին. առանձնապես բան չի լինի՝ մասնակցենք, թե չմասնակցենք։ Հանգիստ կարելի է ճանաչել Ղարաբաղը. ոչ մի բան չի փոխվելու դրանից (մի բան էլ կլավանա)։ Հանգիստ կարելի է բնակեցնել այդ տարածքները. դրանք չեն էականը։ Էականն այն է, թե ներսում տնտեսական դինամիկա կա՞, թե՞ չկա։ Իսկ տնտեսական դինամիկան ստեղծում է իրական քաղաքական որակական փոփոխության հիմքը,-ընդգծել  է նա։

Ըստ Հարնտ Բագրատյանի՝ մենք այսօր առաջ չենք գնում և անընդհատ վատն ենք արտահանում։

-Հիմա դարձել ենք կոռուպցիա  և գողություն արտահանող երկիր։ Թերթերում ամբողջ օրը կարդում ենք, թե Հայաստանի գողերն այս արեցին, այն արեցին։ Այսպես չի կարելի,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը