Լրահոս

12.11.2016 15:26


Վանաձորի Սարի Թաղում այրվել է 3 հա խոտածածկույթ

Վանաձորի Սարի Թաղում այրվել է 3 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին այրվել է 2 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարի Թաղ թաղամասում՝ 3 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը