Լրահոս

12.11.2016 16:25


Կայացավ «Միասնություն» շարժման առաջին համաժողովը

Կայացավ «Միասնություն» շարժման առաջին համաժողովը

Նոյեմբերի 12–ին տեղի է ունեցել «Միասնություն» շարժման առաջին համաժողովը։ Միջոցառման մեկնարկը տվել է շարժման հիմնադիր խորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։

Շարժման մասնակիցներ են հանդիսանում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովում տեսակետ է հնչել, որ պետք է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն դեռ չի հստակեցվել, թե ինչ ձևաչափով։

Տեղեկացնենք, որ «Միասնություն» շարժման խորհրդի ղեկավար է հանդիսանում Արման Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը