Լրահոս

12.11.2016 16:06


Հենրիխ Մխիթարյանն իրականացրեց Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու երազանքը

Հենրիխ Մխիթարյանն իրականացրեց Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու երազանքը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի երազանքը: Այս մասին գրում է armsport.am–ը։

«Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվում են արցախյան պատերազմի հերոսների երեխաների երազանքները։ Հովիկի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ այն իրականություն դարձավ։

Հովիկը իր ընտանիքի հետ միասին կարողացավ ներկա գտնվել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանը: Խաղից հետո երեխան հանդիպեց իր ֆուտբոլային կուռքի հետ, ստացավ նրա ինքնագիրը և լուսանկարվեց Մխիթարյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը