Լրահոս

13.11.2016 11:54


Գորիսում գայլերը 30 ոչխար են հոշոտել

Գորիսում գայլերը 30 ոչխար են հոշոտել

Նոյեմբերի 13-ին, ժամը 09.17-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գայլերը հոշոտել են ոչխարներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. նոյեմբերի 13-ի գիշերը Վ. Բ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 30, վիրավորել՝ 20 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), իսկ 10 ոչխար կորել են:

Այս խորագրի վերջին նյութերը