Լրահոս

13.11.2016 20:05


Հրդեհ Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին

Հրդեհ Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին

Նոյեմբերի 13-ին, ժամը 15.51-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտակայքում՝ հնձած արտում (մոտ 0.5 հա), այրվում է կուտակված անասնակեր (մոտ 2 տ), հարակից կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LP 675 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում` էլ. լարեր և մեկ անվադող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.19-ին, մարվել՝ 16.50-ին:

Այս խորագրի վերջին նյութերը