Լրահոս

14.11.2016 09:30


Հրդեհ է բռնկվել Վարդաբլուր և Հայանիստ գյուղերում

Հրդեհ է բռնկվել Վարդաբլուր և Հայանիստ գյուղերում

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.06-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.55-ին , մարվել՝ 00.10-ին:

Այրվել է Վարդաբլուր գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը՝ մասամբ (80 քմ):

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղում այրվում է անասնագոմի տանիքում պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայանիստ գյուղի Բժշկյան փողոցի տներից մեկի հողամասի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում և դրան հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.57-ին, մարվել` 23.10-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (3 քմ) և չոր խոտածածկույթ (30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը