Լրահոս

14.11.2016 10:15


Կրակոցներ Երևանում. կան զոհեր

Կրակոցներ Երևանում. կան զոհեր

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երիտասարդ, 1-ը՝ մահացած, 2-ը՝ վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։

Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև այն, թե որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ավելի ուշ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանն է, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մանրամասն՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը