Լրահոս

09.11.2010 17:16


Ստեփան Դանիելյան. «ՀԱԿ պիկետի մասնակիցների հանդեպ բռնության մասին հայտարարության տեքստ է կազմվել»

Ստեփան Դանիելյան. «ՀԱԿ պիկետի մասնակիցների հանդեպ բռնության մասին հայտարարության տեքստ է կազմվել»

«ԵՄ-Հայաստան. արդար դատաքննության իրավունք և դատական համակարգի անկախություն» սեմինարի ժամանակ ՀԱԿ-ի պիկետի մասնակիցների հանդեպ բռնության մասին կազմվել է հայտարարության տեքստ, որի նախաձեռնությամբ հանդես է եկել սեմինարի մասնակից, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը։ Հայտարարությունն այժմ ստորագրման փուլում է.

««ԵՄ-Հայաստան. արդար դատաքննության իրավունք և դատական համակարգի անկախություն» սեմինարի ներքոստորագրյալ մասնակիցներս մեր մտահոգությունն ենք հայտնում սեմինարի կապակցությամբ կազմակերպված պիկետի մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին մեզ հասնող լուրերի մասին:

Կոչ ենք անում ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ հարգել հանրահավաքներ և պիկետներ անելու քաղաքացիների իրավունքը»։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը