Լրահոս

14.11.2016 19:27


«Թառլու» կոչվող տարածքում այրվել է 20 հա չոր խոտածածկույթ

«Թառլու» կոչվող տարածքում այրվել է 20 հա չոր խոտածածկույթ

Նոյեմբերի 12-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես ` Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղի մոտակայքում այրվել է 7 հա խոտածածկ տարածք, «Թառլու» կոչվող տարածքում՝ 20 հա չոր խոտածածկույթ, Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 5000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Սպիտակ-Սարամեջ միջհամայնքային ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ 150 քմ չոր խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը