Լրահոս

14.11.2016 18:55


Տրոլեյբուսում դրամապանակ գողացած կինը հայտնաբերվեց

Տրոլեյբուսում դրամապանակ գողացած կինը հայտնաբերվեց

Նոյեմբերի 12-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Գայի պողոտայի թիվ 13/3 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին, որը թիվ 1 տրոլեյբուսում 1973 թ. ծնված Աստղիկ Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը և տրոլեյբուսից իջնելուց նկատվել ոստիկանների կողմից:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը