Լրահոս

14.11.2016 23:19


Վրաերթի ենթարկված տղամարդը և կինը մահացել են

Վրաերթի ենթարկված տղամարդը և կինը մահացել են

Նոյեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 230 էլեկտրասյան դիմաց վրաերթի էր ենթարկել 1977 թ. ծնված Սերգեյ Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Ս. Մանուկյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Ֆլորա Դիլանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, Ֆ. Դիլանյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը